Google-ի նոր AI հավելվածը խզբզոցը վերածում է գեղեցիկ նկարների

Google-ը թողարկել է AutoDraw նոր հավելված, որը արհեստական ինտելեկտի միջոցով կարողանում է օգտատերերի խզբզոցը հասկանալ և դարձնել դրանք գեղեցիկ նկարներ:

Այն շատ հեշտ օգտագործվող և զվարճալի հավելված է: Պարզապես պետք է սկսել նկարել և  Google-ը ավտոմատ կերպով առաջարկում է հնարավոր տարբերակներ, որոնց շարքում հաստատ կգտնեք այն պատկերը, որն ուզում էիք ստանալ վերջում: Հնարավոր է գունավորել գրաֆիկական պատկերները և այն պահպանել PNG ֆայլով: