Լավագույն հավելվածները տեսանյութեր խմբագրելու համար

Այսօր ուրբաթ է, և ittrend.am-ը շարունակում է տարբեր ֆունկցիոնալությամբ լավագույն հավելվածների շարքը` այս անգամ ներկայացնելով տեսանյութեր խմբագրելու լավագույն հավելվածները` նախատեսված iOS և Android համակարգերի համար:

Adobe Premiere Clip (AndroidiOS)

Գինը` անվճար

Adobe Premiere Clip-ը բազմաֆունկցիոնալ գործիք է տեսանյութեր խմբագրելու համար: Այն ավտոմատ կերպով իրար է միացնում տարբեր տեսանյութեր, լուսանկարներ և պատրաստում տեսահոլովակը: Այն առաջարկում է նաև սաունդթրեքների մեծ տեսականի, որից կարելի է օգտվել:

Magisto (AndroidiOS)

Գինը` անվճար

Magisto-ն իդեալական է ոչ այնքան տեխնիկական նոու-հաու Android և iOS օգտատերերի համար: Հեշտ ու պարզ օգտագործվող հավելված է: Հարկավոր է լուսանակրներ անել կամ էլ տեսանյութ նկարել, ընտրել ցանկալի մեդիաֆայլերը, գրել տեսահոլովակի անվանումը և սպասել վերջնական արդյունքին:

WeVideo (AndroidiOS)

Գինը` անվճար

Սա ևս նույն տրամաբանությամբ պատրաստված հավելված է, գործողությունների հաջորդականությունը գրեթե նույնն է: Այստեղ հնարավոր է նկարել տեսանյութ անմիջապես հավելվածով: Կտրել և իրար միացնել տարբեր վիդեոներ, ընտրել համապատասխանող սաունդթրեք, ներդնել տեքստ՝ ցանկության դեպքում: Հնարվոր է նաև օգտվել առաջարկվող ֆիլտրերից և նոր երագ հաղորդել կադրին: Վիդեոները հնարավոր է հրապարակել սոցցանցերում, պահպանել ամպային համակարգերում: Ի դեպ, տեսահոլովակի վերջնական տարբերակի վրա կհայտնվի նաև հավելվածի լոգոն:

Pinnacle Studio Pro (iOS)

Գինը` $12.99

Corel-ը ունի երկար պատմություն և մեծ թվով պրոֆեսիոնալ գործիքներ, ինչպես օրինակ Pinnacle Studio Pro-ն: Մոբայլ հավելված՝ ստեղծված տեսանյութեր խմբագրելու համար պրոֆեսիոնալների և էնտուզիաստների համար: Այստեղ հասանելի է ընդգրկուն գործիքակազմ, որոնք կօգնեն սմարթֆոնով կամ էլ պլանշետով ստանալ պրոֆեսիոնալին հավասար վիրդեոարտադրանք: Օրինակ՝ հնարավոր է տեսանյութերը արագացնել կամ դանդաղեցնել և այլն: Վիդեոները կարելի է տեղափոխել ամպ և դեսքթոփ տարբերակով նույնպես շարունակել հետագա խմբագրումը: Այս հավելվածը հասանելի միայն iOS համակարգում:

VidTrim Pro (Android)

Գինը` $2.17

Սա նախատեսված է Android օգտատերերի համար: Այն թույլ է տալիս կտրել չստացված պահերը տեսանյութերից, կիրառել վիդեոէֆեկտներ, ավելացնել շրջանակներ, նկարներ: Ընտրել ցանկալի երաժշտությունը սմարթֆոնի երաժշտադարանից և ստանալ տեսահոլովակ, որը հնարավոր է տարածել և կիսվել հենց հավելվածից: