Ծրագիր, որը Ձեր դեմքի արտահայտությունը կտեղադրի այլ մարդկանց դեմքերին

Ստենֆորդի գիտնականները ստեղծել են Face2Face ծրագիրը, որը Ձեր դեմքի արտահայտությունը և էմոցիաները կարող է փոխանցել այլ մարդկանց:

Գիտնականները փորձարկել են Face2Face-ի աշխատանքը Դոնալդ Թրամփի, Ջորջ Բուշի և Վլադիմիր Պուտինի օրինակի վրա: Նրանց ելույթի ընթացքում տեսախցիկի դիմաց հանդես է գալիս ուրիշ մարդ, ում դեմքի միմիկան ծրագիրը վերլուծում է և տեղադրում խոսողի դեմքին:

Ծրագիրը կներկայացվի CVPR 2016 կոնֆերանսի ժամանակ:

Աղբյուրը՝ TJournal