ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
CosmoJoe
Գինը՝ 0.99$ – անվճար
Այս խաղում պետք է փրկել մոլորակը արտաքին թշնամիներից: Հարկավոր է կրակել ու վերացնել թշնամիներին: Հավելվածում առկա են 5 թեմաներից կազմված 50 աշխարհ, զենքերի 14 տեսակ:
File New
Գինը՝ 1.99$ – անվճար
Սա նկարները խմբագրելու համար նախատեսված հավելված է: Նկարներին նոր ու տարբերվող տեսք կարող եք հաղորդել՝ օգտագործելով 70-ից ավել ֆիլտրեր: Հնարավոր է ավելացնել տեքստեր բազմաթիվ տառատեսակներով գրված, ինչպես նաև հավելվածն առաջարկում է սթիքերների լայն ընտրանի:
hyp
Գինը՝ 0.99$ – անվճար
Սա նյարդերը հանգստացնելու համար է: Հավելվածն առաջարկում է գունային ալիքներին նայելով լիցքաթափվել: Պատկերները մատի մեկ հպումով հնարավոր է փոփոխել և սեփական նախընտրությամբ խմբագրել:
Genies & Gems
Գինը՝ 1.99$ – անվճար
Այս խաղում պետք է օգնել Թրիքս անունով աղվեսին լուծել փազլները և առաջ շարժվել դեպի ավելի բարդ աշխարհներ:
Breathing Zone: Guided Breathing for Mindfulness
Գինը՝ 3.99$ – անվճար
Այս հավելվածը շնչառական վարժությունների ուղեցույց է: Այն առաջարկում է շնչառությունը կարգավորող 5 րոպե տևողությամբ ծրագիր՝ հիմնված բժշկական ուսումնասիրությունների վրա:
Wordimals!
Գինը՝ 2.99$ – անվճար
Սա 100-ից ավելի փուլերից կազմված բառախաղ է: Հարկավոր է տառերը միացնելով գտնել թաքնված բառը: