Անվճար դարձած iOS-հավելվածներ (ապրիլի 10)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Wax for iPhone

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս հավելվածով հնարավոր է ստեղծել ձայնագրությունների սեփական հավաքածուն: Այն թույլ է տալիս փնտրել, գտնել  և նույնականացնել ձայնագրությունները՝  շտրիխ-կոդերի սկանավորման, արտիստի անունով, ժանրով որոնման, կամ էլ ինֆորմացիան գրելով ներմուծելու միջոցով:

Shower Savvy

Գինը՝ 0.99$ – անվճար

Լողանալու ընթացքում մարդիկ ամենաշատն են ծախսում ջուրը: Այս հավելվածը ստեղծվել է ջրի խնայողության համար: Այն թույլ է տալիս չափել և կառավարել հոսող ջրի քանակը, ցունցուղ ընդունելու տևողությունը:

Magnifier Flash

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածը նախատեսված է վատ տեսողություն ունեցողների համար, ովքեր դժվարանում են կարդալ մանր գրվածքները: Այն կլուսավորի լապտերի օգնությամբ և կխոշորացնի տեսախցիկի միջոցով, այսպիսով կհեշտացնի ընթերցելու գործընթացը:

PhotoTangler

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա նկարներ խմբագրելու և կոլաժներ պատրաստելու համար նախատեսված հավելված է: Այն պարզ և հեշտ օգտագործվող է:

CALC Swift

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա բազմաֆունկցիոնալ հաշվիչ-հավելված է՝ օժտված հիմնական և գիտական հաշվիչներին հատուկ գործողություններով: Այն պահպանում է կատարած գործողությունների պատմությունը: Հնարավոր է փոխել ինտերֆեյսի գույները: