Անվճար դարձած iOS-հավելվածներ (ապրիլի 19)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Color Name

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի ճանաչել և նույնականացնել գույները, սա կարող է աշխատանքային գործիք դառնալ դիզայներների համար: Այն կարող է անվանել ավելի քան 2000 գույն:

Moving Space: The Laban Scales

Գինը՝ 4.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով հնարավոր է պատկերացնել և տեսնել տարբեր 3D մարմինների շարժումն ու ըմբռնել շարժումների տրամաբանությունը:

Smart PDF Scanner

Գինը՝ 4.99$ – անվճար

Սա խելացի սկաներ է, որի միջոցով արագ և որակով կարող եք թվայլանցնել ցանկացած փաստաթուղթ, պահպանել PDF ֆորմատով և կիսվել դրանով էլ. նամակով կամ էլ i-սարքավորումից տպել այն:

Dark Arcana: The Carnival (Full)

Գինը՝ 4.99$ – անվճար

Սա գաղտնիքներով լի խաղ է, որտեղ հարկավոր է բացահայտել դրանք, որպեսզի մութ անկյուններ չմնան: Երիտասարդ աղջկա մայրը կորել է և պետք է օգնել նրան գտնել մորը՝ միստիկ երևույթներով լի աշխարհում:

Dark Arcana: The Carnival HD (Full)

Գինը՝ 6.99$ – անվճար

Սա նախորդ խաղի HD տարբերակն է: Խաղի առաջադրանքներն ու իմաստն, ըստ էության, անփոփոխ են: Միայն թե սա առավել որակյալ տարբերակն է և նախատեսված է հատկապես iPad-ով խաղալու համար: