ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
NoLocation
Գինը՝ 2.99$ – անվճար
Այս հավելվածի օգնությամբ հնարավոր է հեռացնել լուսանկարների տեղի մասին տվյալները: Արագ և հեշտ կարելի է հեռացնել EXIF-տվյալները:
War of Eclipse
Գինը՝ 0.99$ – անվճար
Սա պիքսելային ոճով պատրաստված խաղ է, որի ընթացքում պետք է պայքարել օդային մարտանավերով, հավաքել միավորներ և կիսվել արդյունքներով սոցցանցերում:
cut.
Գինը՝ 0.99$ – անվճար
Այս հավելվածով պետք է նկարել մեկ գծով՝ առանց ընդհատելու: Կարելի է մինիմալիստական ոճով հետաքրքիր գծապատկերներ ստանալ:
Gunpowder
Գինը՝ 2.99$ – անվճար
Սա փազլ խաղ է: Հարակավոր է ազատել բռնագրավված ոսկեղենը: Խաղն ունի 150 աշխարհ:
Picsew – Screenshot Stitching
Գինը՝ 0.99$ – անվճար
Սա նկարներ խմբագրելու համար նախատեսված հավելված է: Հնարավոր է սքրիշոթերը կտրել, միացնել իրար, պատրաստել գեղեցիկ կոլաժներ: