ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Sky to Fly: Faster Than Wind 3D Premium
Գինը՝ 1.99$ – անվճար
Այս խաղում պետք է թռչել, կրակել և վերացնել թշնամիներին: Այստեղ պետք է կատարել 20 առաջադրանք, հասանելի են 10 անիմացիոն եռաչափ տեղանքներ, 12 տարբեր կերպարներ:
Cardinal Land
Գինը՝ 1.99$ – անվճար
Այս փազլ խաղում պետք է հավաքել կենդանիների պատկերներ՝ միացնելով միմյանցից տարանջատված մասերը, որից հետո հավելվածում կարելի է կարդալ տվյալ կենդանու մասին հետաքրքիր փաստեր:
Audrey
Գինը՝ 2.99$ – անվճար
Այս հավելվածի խելացի տեսախցիկը կօգնի ստանալ յուարահատուկ լուսանակարներ: Հնարավոր է ստանալ նաև անթերի սելֆիներ:
LAN Scan
Գինը՝ 3.99$ – անվճար
Այս հավելվածը կօգնի սկանավորել և գտնել մետակա WiFi ցանցային համկարգերը, տեսնել բոլոր սարքավորումները, որոնք միացած են ցանցին:
CTFxCmoji
Գինը՝ 0.99$ – անվճար
Սա անիմացիոն էմոջիների փաթեթ է, որում ընդգրկված սթիքերներն ու էմոջիները նոր երանգ կհաղորդեն զրույցին: