Նյու Յորքում Samsung-ը պաշտոնապես ներկայացրեց Galaxy S8 /S8+ սմարթֆոնները: Ներկայացնում ենք հետաքրիքր մանրամասներ ու փաստեր երկար սպասված սմաթֆոնների մասին:
Դիսփլեյը և դիզայնը
Ընկերությունը հայտարարել է, որ սա բոլորովին նոր տեսակ է սմարթֆոնների աշխարհում, որն առաջին հերթին արտահայտվում է դիզայնում: Դիսփլեյը գրեթե ամբողջ դիմային մասն է զբաղեցնոմ, այն ընկերության պատմության մեջ ամենամեծ ու երկար էկրան ու կորպուս ունեցող սմարթֆոնն է, եթե ոչ ամբողջ աշխարհում: Դիսփլեյը կորացած եզրերով է:
https://youtu.be/D8Ert5yjMV4
Այդպիսի մեծ էկրանի գլխավոր առավելությունը ունիվերսալությունն է (2 պատուհան) և հարուստ գույներով HDR տեսանյութեր դիտելու հարմարավետությունը: Սակայն գլխավոր նորույթը Home ֆիզիկական կոճակի բացակայությունն է, այն դարձել է թվային:
Տեսախցիկները
Տեսախցիկները նախորդ S7-ի հետ համեմատած բարելավված են: 12 Մպ հիմնական տեսախցիկն է, 8 Մպ դիմայինը: Գլխավոր առանձնահատկությունը՝ միանգամից նկարված մի քանի կադրերի համատեղու հնարավորությունն է լավագույն արդյունքը ստանալու համար:
Դիմային տեսախցիկը խելացի ավտոֆոկուսի ֆունկցիայով է օժտված: Բացի այդ, ջրակայուն կորպուսի շնորհիվ հնարավոր է լուսանակրել անգամ ջրում:
Տեխնիկական առանձնահատկություններ
Ընկերությունը սմարթֆոնում կտեղադրի սեփական արտադրության Exynos 8895 պրոցեսորը, որը խոստանում է ավելի հզոր աշխատանք, սակայն ամերիկյան Galaxy S8 տարբերակներում կտեղադրվեն Qualcomm Snapdragon 835 պրոցեսորներ:
Galaxy S8-ի և S8+ մարտկոցները համապատասխանաբար 3000 և 3500 մեգաԱմպեր հզորություն ունեն:
Նույնականացման 5 միցոց
Iris սկաներին ավելացել է ևս մեկ միջոց՝ դեմքի ճանաչումը և նույնականացումը սկանավորման միջոցով: Մատնահետքի սկաներ նույնպես կա, գումարած գրաֆիկական բանալին և գաղտնաբառերը, այսպիսով տվյալների պաշտպանությանն ուղղված 5 նույնականացման միջոց կա:
Bixby խելացի ձայնային օգնական
Խելացի ձայնային օգնականներն արդեն նորույթ չեն և դրանց առկայությունը սմարթֆոններում զարմանալի չէ: Սակայն ավելացել են հնարավորությունները: Bixby-ն կարողանում է ինքնուրույն գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը և միանգամից առաջարկել մի քանի տարբերակ՝ ընտրության հնարավորությամբ:
Bixby-ը հասկանում է՝ ինչ է տեսնում տեսախցիկը և այն վերածում է օբյեկտի, ցույց է տալիս որտեղից կարելի է գնել այդ օբյեկտը: Այն կգտնի շրջապատում գտնվող ամեն ինչի մասին մանրամասն տեղեկություններ:
Ինպես նաև հնարավոր է խնդրել նրան հիշացնել որևէ բանի մասին կամ էլ բացել անհրաժեշտ ծրագրերը, փլեյլիստը և այլն:
Հավելվածներ
Նյու Յորքում ներկայացվել է նաև նոր հավելված Samsung Health-ը, որը թույլ է տալիս դիմել պրոֆեսիոնալ բժշկին օնլայն ձևով մասնագիտական խորհուրդ ստանալու համար: Այն գործարկվել է դեռ միայն Չինաստանում, նախատեսվում է հասանելի դարձնել ամբողջ աշխարհում նույնպես:
Samsung Connect հավելվածի միջոցով էլ հնարավոր է միմյանց կապել տան բոլոր սարքավորումները և կառավարել դրանք հենց սմարթֆոնով, այդ թվում ձայնային հնարահնագներով նույնպես:
Եվս մեկ առանփնահատկություն Samsung DeX ֆունկցիան է, որը ույլ է տալիս օգտագործել սմարթֆոնը որպես համակարգիչ՝ կապելով այն դիսփլեյին, ստեղնաշարին և մկնիկին:
Գինը
Samsung Galaxy S8-ի և Galaxy S8 Plus-ի վաճառքը կմեկնարկի ապրիլի 21-ին: Galaxy S8-ը կարժենա 799 դոլար, իսկ Galaxy S8 Plus-ը՝ 899 դոլար:
Տեխնիկական բնութագիր՝
- 5.8/6.2 դյույմ Quad HD + Super AMOLED (2 960 × 1 440) դիսփլեյ
- Snapdragon 835 (Exynos 8895) պրոցեսոր
- 4 Գբ RAM (օպերացիոն հիշողություն), 64 Գբ ներքին հիշողություն
- 12 Մպ հիմնական տեսախցիկ
- 8 Մպ դիմային տեսախցիկ
- 3,000/3,500 մեգաԱմպեր մարտկոց
- Bixby ձայնային օգնական
- Օպերացիոն համակարգ՝ Android 7.0 Nougat