Հայկական Joomag ընկերությունը կազմակերպում է iOS և Web ծրագրավորման անվճար դասընթացներ: Տևողությունը 1-2 ամիս է: Դասընթացները հաջողությամբ ավարտած լավագույն մասնակիցները ընկերությունում աշխատելու հնարավորություն կստանան:
Մասնակցության համար անհրաժեշտ է՝
- Ծրագրավորման, ինժեներության, մաթեմատիկայի մասնագիտական գիտելիքներ
- Համակարգիչ՝ տնային հանձնարարությունները կատարելու համար:
- Անգլերենի լավ իմացություն
- Ձեռնարկատիրական ոգի, ստեղծարար մոտեցում, թիմում աշխատելու կարողություն
- մոտիվացիա և աշխատասիրություն
Կարող են դիմել նաև ուսանողները: Գրանցման վերջնաժամկետը ապրիլի 30-ն է: iOS ծարագրավորման համար պետք է գրանցվել այստեղ, իսկ Web-ի համար այստեղ: