Build 2017. «Ամպային» քաղաք, նոր Cortana, արհեստական ինտելեկտ. ի՞նչ է ներկայացրել Microsoft-ը

Microsoft ընկերությունը Սիեթլում անցկացրած Build 2017 ամենամյա կոնֆերանսի ընթացքում պատմեց նոր ամպային համակարգի, արհեստական ինտելեկտի (Cortana) զարգացման մասին և ոչ միայն: Ներկայացնում ենք Build 2017-ի ուշադրության արժանի նորարարությունները:

«Ամպային քաղաք»

Microsoft-ը ներկայացրեց IoT նոր մեթոդ (Internet of Things) ամպային պլատֆոմով՝ մեկ կենտրոնից կառավարելու նպատակով: Azure IoT Edge-ը թույլ է տալիս դյուրին դարձնել տանը, գրասենյակում առկա «խելացի» սարքավորումների կառավարումը: Մասնագետները սա համարում են ևս մեկ քայլ դեպի ապագայի «խելացի» քաղաք, «ամպային» քաղաք:

Microsoft Azure-ի աշխատանքի կիրառական օրինակը ներկայացվեց  Sandvick ընկերության հաստոցների վրա: Այսպիսով ներկառուցված սենսորների բազմաթիվ  տվյալները փոխանցում է ամպ, որտեղ դրանք անմիջապես մշակվում են և համակարգը, օրինակ չնչին խախտումների հայտնաբերման դեպքում, ավտոմատ կերպով կանգնեցնում է հաստոցների աշխատանքը:

Azure-ը հնարավոր է օգտագործել նաև արտադրության ավտոմատացման համար: Տեսախցիկները կարող են նույնականացնել աշխատակիցների դեմքերը և կադրի օբյեկտները: Եթե հաստոցներից մեկում անսարքություն հայտնաբերվի, ապա տեսախցիկները արագ կերպով գործարանում կգտնեն կոմպետենտ մասնագետին, կամ էլ օրինակ հավելվածի օգնությամբ սմարթֆոնով կարելի է որոնել և գտնել անհրաժեշտ գործիքը:

Սրանք, Azure IoT Edge-ի միայն մի քանի գործնական օրինակներ էին: Այս պլատֆորմը ճկուն և բազմաֆունկցիոնալ է, այն աշխատում է նույնիսկ Raspberry Pi-ի նման փոքր համակարգիչների հետ:

Cortana

Microsoft-ը ներկայացրեց Cortana ձայնային օգնականի բարելավված տարբերակը: Ընկերության աշխատակիցները ցույց տվեցին արհեստական ինտելեկտի նոր սարքավորումը Harman Kardon-ից: Օգնականը կարող է աշխատել մեքենայում, սակայն դեռ հայտնի չէ՝մասնավորապես ինչպես: Տարբերակներից մեկը՝ Bluetooth-ով սմարթֆոնի միջոցով կամ էլ Cortana-ն կներկառուցի ավտոմեքենաների ընդհանուր համակարգում:

Cortana-ն կպատմի օրվա պլանների մասին, մեքենայում էլ կներկայացնի ամենաօպտիմալ ճանապարհները գերբեռնված երթևեկության դեպքում:

Նշենք, որ HP ընկերությունը հայտնել է Cortana-ով ինտեգրված սարքավորումների թողարկման մասին, սակայն դեռ չի հայտնվում հստակ ժամկետներ:

Փոքրիկ «խելացի» օգնություն մեծ խնդրի դեպքում

Microsoft ընկերության աշխատակիցը մշակել է նոր «խելացի» թևնոց որը կարող է օգնել Պարկինսոնի նեյրոլոգիական հիվանդության դեպքում: Ըստ ներկայացված տվյալների՝ այս հիվանդությամբ աշխարհում տառապում է ավելի քան 10 միլիոն մարդ: Թևնոցը սենսորների, տվիչների և վիբրամոտորների միջոցով կոմպեսացնում է դողացող ձեռքերը:

Որպես օրինակ, ներկայացվեց Էմմա անունով աղջկա պատմությունը, որը հիվանդության զարգացումից հետո առաջին անգամ  կարողացել է գրել իր անունը՝ կրելով «խելացի» թևնոցը:

Azure Cosmos DB

Microsoft ընկերությունը մշակել է, նոր հարթակ տվյալների բազայի հետ աշխատանքի համար, որի նպատակն է հարամարավետ և պարզ դարձնել, արագացնել տվյալների հետ աշխատանքը: Տվյալները Azure ամպային համակարգ տեղափոխելու համար հնարավոր է օգտվել Data Migration Service գործիքից: Սա կարևոր նորություն է, քանի որ տարեցտարի ավելանում է տվյալների ծավալը: Մասնագետների կարծիքով՝ Cosmos DB-ի գործածմամբ կարելի է ստեղծել մեկ բազա, որը կօգտագործի Microsoft-ի ավելի քան 30 դատա-կենտրոնների հզոր հնարավորությունները, միլիվայրկյանների ընթացքում:

Աշխատանքի պարզեցված ներկայացնելու համար, Cosmos DB-ում օրինակները բերվում են Marvel-ի կեմիքսային կերպարների հետ չաթերի տեսով: Եթե բացեք Տոնի Ստարկի («Երկաթե մարդը») հետ չաթը և հարց ուղղեք նրան «Ո՞վքեր են քո ընկերները», ապա որպես պատասխան կստանաք կոմիքսների դրական կերպարների ցանկը: «Ոնքե՞ր են քո թշնամիները» հարցի դեպքում կստանաք «Երկաթե մարդը» ֆիլմի բացասական կերպարների ցանկը: Տվյալների հետ ավելի մանրամասն աշխատանքի համար, հնարավոր է տրամադրված ինֆորմացիան տեսնել սխեմաների, գրաֆիկներ և աղյուսակների ֆորմատներով:

Արհեստական ինտելեկտ և նեյրոցանցեր

Microsoft-ը կիսվեց նաև արհեստական ինտելեկտի զարգացման ձեռքբերումներով: Այն գործածվում է խաղերի մշակման, ռոբոտաշինության և մոտ 30 այլ ոլորտներում, որոնք անվանվում է «Cognitive Services»: Նշանակալից է, որ արհեստական ինտելեկը առաջին անգամ գերազանցել է մարդուն՝ անգլերեն լեզվով խոսքի ճանաչման առումով:

Azure ամպային հարթակի հիման վրա ներկայացվեց նոր  Batch AI Training գործիքակազմը: Այն նախատեսված է նեյրոցանցերի ստեղծման և այլ հաթակներում արդեն իսկ պատրաստի նեյրոցանցերի հետ աշխատելու համար: Սա թույլ է տալիս յուրաքանչյուր մարդու մարզել և ուսուցանել սեփական նեյրոցանցը: Արդեն իսկ հայտնի են մի շարք հավելվածներ, որոնք նեյրոցանցերի օգնությամբ աշխատում են, խմբագրում են լուսանկարները: Այսպիսով Microsoft-ը ցույց տվեց, թե ինչպես կարելի է ինքնուրույն մշակել մեքենայական ուսուցման մանատիպ մոդելներ: Բույսերի օրինակով, ներկայացվեց, թե ինչպես կարելի է տարբերակել բուսատեսակները, ըստ տերևների արտաքին տեսքի:

Ինչպես նաև, արհեստական ինտելեկտի տարրերով մշակվել են բոտեր: Դրանք կարելի է ինտեգրել տարբեր մեսենջերներում՝ Skype, Facebook, Telegram, Slack և այլն: Ցանկացած ընկերություն կարող է մշակել սեփական բոտը, որը թույլ կտա օգտատերերի, հաճախորդների հետ շփումը հեշտացնել և ավելի ակտիվ դարձնել:

Build 2017-ի ընթացքում ընկերությունը հայտարարեց Windows 10-ի աշնանային մեծ թարմացման մասին, որի մանրմասները կներկայացնենք առանձին: