Lեգենդար Nokia 3310-ը վերադառնում է

Փետրվարի 26-ին Բարսելոնայում կայանալիք Mobile World Congress 2017-ի ժամանակ Nokia ընկերությունը կներկայացնի իր Nokia 3310 լեգենդար հեռախոսը:

Սպասվելիք MWC 2017-ին ֆիննական ընկերությունը կներկայացնի միանգամից մի քանի նոր մոդել: Բացի արդեն իսկ մեծ աղմուկ հանած Nokia 6-ից, կներկայացվեն նաև Nokia 5 և Nokia 3 սմարթֆոնները:

Nokia 5-ը օժտված կլինի հետևյալ տեխնիկական բնութագրիչներով՝ 5,2 դյույմ էկրան,  Qualcomm Snapdragon 430 պրոցեսոր, 2 ԳԲ օպերատիվ հիշողություն, 13 ՄՊ հիմնական տեսախցիկ, դիմային 8 ՄՊ տեսախցիկ: Գինը մոտավորապես կարժենա 200 դոլար:

Nokia 3-ը համեմատաբար ավելի համես նկարագիր ունի՝ Snapdragon 425 պրոցեսորով օճտված կլինի, որը բնորոշ է նախնական մակարդակի մոդելներին: Գինն էլ կկազմի մոտ 150 դոլար:

Սակայն ամենահետաքրականն այն է, որ ընկերությունը խոստացել է վերաթողարկել 2000-ականների լեգենդար Nokia 3310 մոդելը, որը հայտնի էր իր ապահովությամբ և մարտկոցի երկար աշխատանքով: Արժեքը մոտավորապես 59 եվրո կլինի: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:

Nokia ընկերության վերադարձը սմաթֆոնների շուկա մեծ իրադարձություն էր, որին շատերը վերապահումով են մոտենում: Մնում է սպասել նոր մոդելների արձագանքներին: