Nokia-ն ներկայացրել է OZO վիրտուալ իրականության տեսախցիկը

Nokia ընկերությունը պաշտոնապես հայտարարել է նոր OZO արտադրանքի մշակման մասին, որը պետք է դառնա վիրտուալ իրականության առաջին տեսախցիկը։

OZO-ն թույլ է տալիս ձայնագրել ստերեոսկոպիկ եռաչափ տեսանյութեր՝ 8 տեսախցիկների և 8 միկրոֆոնների միջոցով, որոնք աշխատում են սինքրոն։ Հատուկ OZO-ի համար ստեղծված ծրագրային ապահովումը թույլ է տալիս իրական ժամանակում դիտել նկարված նյութերը, ընդ որում՝ կա նվագարկման հատուկ լուծում, որի համար անհրաժեշտ չէ նախապես համայնապատկերային մոնտաժ անել։

Այս սարքով նկարահանված տեսանյութերը թույլ են տալիս օգտագործողին 360 դիտանկյան տակ նայել տեսարաններին։ Առայժմ Nokia-ն այլ մանրամասներ չի հաղորդել, սակայն հայտնել է, որ OZO-ն կթողարկվի ս․թ․ չորրորդ եռամսյակում։

Աղբյուրը՝ Nokia