Ինչ կլինի, եթե HTC Desire EYE-ի վրայով փիղ անցնի (տեսանյութ)

maxresdefaultHTC Desire Eye սմարթֆոնը, որը թողարկվել է հատուկ սելֆիի սիրահարների համար, ունի 13 ՄՊ դիմային և հիմնական տեսախցիկներ։ Ինչպես շատ սմարթֆոններ, Desire Eye-ը նույնպես ենթարկվել է բազմաթիվ փորձարկումների, որոնք նպատակն է ստուգել հեռախոսի ամրությունը։

Ներկայացնում ենք հետաքրքիր փորձարկում, որն իրականացրել է Թեհրանի կենդանաբանական այգու աշխատակիցը։ Բացի հեռախոսը վայր գցելուց՝ էնտուզիաստը ցանկացել է տեսնել, թե ինչ կպատահի, եթե սմարթֆոնի վրայով անցնի փիղը։

Նման ծանր փորձության ենթարկվելուց հետո սմարթֆոնը շարունակել է ինչ-որ կերպ աշխատել։ Նշենք նաև, որ Desire Eye-ը գտնվում էր հողի և ոչ թե բետոնի կամ ասֆալտի վրա։

Աղբյուրը՝ PhoneArena