Apple ընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է Իռլանդիայում և Դանիայում ժամանակակից տվյալների կենտրոններ կառուցել, որոնք կսնվեն բացառապես վերականգնվող էներգիայի աղբյուրներից։ Ամենայն հավանականությամբ, կենտրոնը կաշխատի արևային մարտկոցներով։
Նոր կենտրոնները կապահովեն Apple-ի օնլայն ծառայությունների՝ iTunes, App Store, iMessage, Siri ծրագրերի աշխատանքը։ Այդպիսով Եվրոպայի բնակիչները կխուսափեն սերվերների ծանրաբեռնվածության հետևանքով առաջացող խնդիրներից, հատկապես iOS-ի թարմացման ժամանակ։
Կենտրոնների կառուցման վրա ընկերությունը կծախսի 1,7 միլիարդ եվրո։ Կառուցման աշխատանքները կսկսվեն 2017-ին։
Աղբյուրը՝ Apple