Բջջային շուկայում Android-ն առաջատար է 84%-ով

Google-AndroidԸստ Strategy Analytics հեղինակավոր վերլուծական ընկերության տվյալների` մոբայլ հարթակների շուկայում, այս տարվա երրորդ քառորդի տվյալներով, Android ՕՀ-ի մասնաբաժինը նվազել է մեկ տոկոսով։ Եթե երկրորդ քառորդում Android-ի բաժնեմասը 85% էր, ապա այս քառորդում կազմել է 84%։

Strategy Analytics ընկերության մասնագետները Android-ի մասնաբաժնի նվազումը կապում են Apple iPhone 6 և iPhone 6 Plus սմարթֆոնների շուկա մտնելու հետ։ Նախորդ եռամսյակում iOS-ի մասնաբաժինը կազմում էր 12%, իսկ Windows Phone և BlackBerry OS օպերացիոն համակարգերինը՝ համապատասխանաբար 3% և 1%։

Google ընկերության համար, սակայն, Android-ի՝ 85%-ից 84% նվազեցման փաստից շատ ավելի կարևոր է Android-ի՝ արդադրողների կողմից ձևափոխված տարբերակների մասնաբաժնի նվազումը (երբ անջատված են Google Services ծառայությունները)։ Ըստ վերլուծաբանների` ձևափոխված Android օգտագործող սարքերի թիվն այս 39%-ից նվազել է մինչև 37%, իսկ սա նշանակում է, որ Google-ի շահույթն ավելացել է։ Android համակարգով սմարթֆոնների ամենախոշոր արտադրողը մնում է Samsung ընկերությունը, չնայած նրան, որ հարավ-կորեական ընկերության մասնաբաժինը 35%-ից նվազել է մինչև 25%։ Դրա հիմնական պատճառը չինական Xiaomi ընկերությունն է, որը սկսել է իր սմարթֆոնները վաճառել ինքնարժեքին մոտ գներով և հիմնական շահույթը ստանում է բջջային աքսեսուարների վաճառքից։

Աղբյուրը` Wall Street Joural