Windows 8 օպերացիոն համակարգը թողարկվեց 2012 թվականի հոկտեմբերին։ Այն շատ առումներով ինովացիոն էր. սա Microsoft-ի առաջին ՕՀ-ն էր, որն ուներ Metro «սալիկային» ինտերֆեյս, Windows Store հավելվածների խանութ և մի շարք այլ հետաքրքիր հնարավորություններ: Ու չնայած այս մեծ նորամուծություններին` Windows 8-ը չարժանացավ օգտագործողների դրական արձագանքին։ Այդ իսկ պատճառով ծրագրավորողները ստիպված թողարկեցին Windows 8․1-ը։
Windows 8-ից Windows 8.1-ին անցում կատարելու համար Microsoft-ն տվեց 24 ամիս ժամանակ: Իրականում այդ ժամանակը պետք է լրանար մինչև 2015 թվականի հոկտեմբերը, սակայն Microsoft-ը որոշեց երկարաձգել ժամկետը մինչև 2016 թվականի հունվարի 12-ը։ Այսինքն` արդեն վաղը կդադարեցվի Windows 8-ի սպասարկումը:
Ներկայումս, Windows 8-ից օգտվում է մոտ 40 մլն օգտագործող։ 8.1-ի տեղադրման մանրամասներին տեղեկացեք այստեղ։