Samsung Galaxy Note 7-ը վերադառնում է շուկա

Samsung ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ Galaxy Note 7 սմարթֆոնները վերադառնում են շուկա:

Galaxy Note 7-ը վաճառքի է հանվել 2016-ի օգոստոսից: Սեպտեմբերին արդեն ընկերությունը ստիպված էր հետ կանչել 2.5 միլիոն սմարթֆոն ամբողջ աշխարհից՝ մարտկոցների խնդիրների պատճառով: Դրանք տաքանում և հաճախ այրվում էին: Հոկտեմբերին արդեն հայտարարվեց, որ ընկերությունը դադարեցնում է Galaxy Note 7-ի արտադրությունը՝ օգտատերերի անվտանգությունից ելնելով:

Ընկերությունը հետազոտել և ստուգել էր ավելի քան 200 հազար սմարթֆոն և 30 հազարից ավելի մարտկոց, որի արդյունքում հանգել էր այն եզրակացության, որ պայթյունների պատճառները կապված են նախագծման թերությունների և սարքավորումը հավաքելու տեխնիկական ընթացքի հետ:

Այժմ փոխվել են Galaxy Note 7-ի մարտկոցները, որոնք նվազագույնին կհասցնեն նախկինում առաջացած տեխնիկական խնդիրների կրկնության հնարավորությունը: Նշվում է, որ նախկին 3500 մեգաԱմպեր ժամ հաճախականության փոխարեն նորերը կունենան 3000-3200 մեգաԱմպեր ժամ հաճախականություն:

Նշենք, որ նախնական տվյալներով` վաճառքի կհանվի 2.5 միլիոն Galaxy Note 7 սմարթֆոն: