Սիլիկոնյան հովիտն ընդդեմ Թրամփի քաղաքականության

Apple, Google, Facebook և Microsoft ընկերությունները քննադատել են Թրամփի ներգաղթյալների դեմ տարվող կոշտ քաղաքականությունը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով անորոշ ժամկետով արգելվում է  փախստականների ընդունումը ԱՄՆ և խստացնում է ԱՄՆ մուտքի որոշ կանոններ: Ըստ նոր օրենքի՝ Իրանի, Իրաքի, Սիրիայի, Սուդանի, Սոմալիի և Լիբիայի քաղաքացիները ԱՄՆ մուտքի վիզա չեն կարող ստանալ, անգամ Green Card-ի առկայության դեպքում:

Սիլիկոնյան հովտի խոշոր ընկերությունները այս նախաձեռնությունը այնքան էլ չեն ողջունել: Ավելին հանդես են եկել քննադատական հայտարարություններով և նամակներ են հղել իրենց աշխատակիցներին: Ներկայացնում ենք Google-ի, Facebook-ի, Apple-ի, Microsoft-ի արձագանքները:

Google-ից Սանդար Փիչայը հայտարարել է, որ այն ազդում է ընկերության մոտ  187 աշխատակցի շահերին:  Նա անհանգստություն է արտահայտել և Google-ի այլ երկրների քաղաքացիություն ունեցող աշխատակիցներին կոչ է արել շուտափույթ գալ Միացյալ Նահանգներ, քանի դեռ օրենքը ուժի մեջ չի մտել, որպեսզի խնդիրներ չառաջանան հետագայում:

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը սոցցացի իր էջում հրապարակում է արել, որտեղ գրել է, որ ԱՄՆ-ը էմիգրանտների երկիր է, որով պետք է հպարտանալ: Ցուկերբերգի նախնիները ապրել են Գերմանիայում, Ավստրիայում և Լեհաստանում, իսկ կնոջ ծնողները Չինաստանից և Վիետնամից են: Նրա կարծիքով՝ հարկավոր է «բացել դռները»  ներգաղթյալների համար և օգնել տաղանդավոր աշխատակիցներին և ուսանողներին փաստաթղթերի ձևակերպան հարցում, որոնք թույլ կտան նրանց մնալ երկրում:

Apple-ի ղեկավար Թիմ Քուքը իր ընկերության աշխատակիցներին նամակ է ուղարկել նոր օրենքի թեմայով: Նրա խոսքով՝ Apple ընկերությունը չի սատարում Թրամփի ներգաղթյալների հանդեպ տարվող  քաղաքականությունը: Նոր ընդունված օրենքը Apple-ի որոշ թվով աշխատակիցների նույնպես վերաբերում է: Այսպիսով ընկերությունը նամակով  դիմել է Սպիտակ Տուն՝ խնդրանքով պարզաբանել ընկերությանը սպասվող «բացասական» ազդեցությունն այդ օրենքի պատճառով: Նա նշել է, որ իր ընկերությունն երբեք խտրականություն չի դրել իր աշխատակիցների ազգային պատկանելության, մաշկի գույնի կամ էլ կրոնի միջև: հարկ է հիշեցնել, որ Apple-ի հիմնադրի՝ Սթիվ Ջոբսի հայրը նույնպես Սիրիայից ներգաղթյալ է եղել:

Microsoft ընկերությունը անմասն չի մնացել քննադատությունից: Ավելին, պաշտոնական հայտարարություն է տարածել, որ իրավաբանական աջակցություն կցուցաբերի իր աշխատակիցներին: Հայտարարության մեջ նշված է, որ ընկերությունը ակտիվ կերպով համագործակցում է արգելված երկրների մասնագետների հետ: Ըստ ընկերության՝ այս օրինագիծը կհանգեցնի որակյալ կադրերի պակասի, որն էլ կդնադաղեցնի Միացյալ Նահանգներում տեխնոլոգիական առաջընթացը:

Նշենք, որ ավելի վաղ` դեկտեմբերի 14-ին Դոնալդ Թրամփը հանդիպել էր Սիլիկոնյան հովտի առաջատար դեմքերի հետ և հավաստիացրել, որ պատրաստ է նրանց օգնել խնդիրների դեպքում: