Tag Archives: ԻՏՁՄ

Քարվաճառում հիմնվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

Արցախի Շահումյան շրջանի Քարվաճառ քաղաքի միջնակարգ դպրոցում հիմնվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ջանքերով և շվեյցարիահայ բարերար Գագիկ Սարգսյանի աջակցությամբ: Քարվաճառի ինժեներական լաբորատորիան թվով 7-րդն է Արցախում: Ինժեներական լաբորատորիաներ են գործում նաև Ստեփանակերտում, Շուշիում, Վանքում, Ճարտարում,...

Հայտնի են DigiCamp 2017 նորարարական ճամբարի հաղթող գաղափարները

Հայտնի են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից Հանքավանում իրականացվող 5-րդ ամենամյա «ԴիջիՔեմփ» նորարարական ճամբարի լավագույն գաղափարները: «ԴիջիՔեմփ 2017»-ի առաջին պատվավոր հորիզոնականն է զբաղեցրել 14-ամյա Արամ Պողոսյանի «Խելացի լույս» և «Խոսող գազ» գաղափարների շուրջ ձևավորված թիմը: «Խելացի լույս» համակարգը հեռախոսի...

Նախագահ Սարգսյանը մասնակցել է Թումո Կողբ կենտրոնի հիմնարկեքին և այցելել է գյուղի դպրոցի «Արմաթ»

Հունիսի 6-ին Տավուշի մարզում իրականացվող իր այցի թնթացքում նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ապագա Թումո Կողբ կենտրոնի շենքի հիմնարկեքի արարողությանը: Կենտրոնի կառուցման ու հիմնադրման համար անհրաժեշտ միջոցներն ու աջակցությունն ապահովել են Ucom և Mission Enfance ընկերությունները, Կողբ հիմնադրամը, Թումոն, ինչպես նաև...

Վայոց Ձորի «Արմաթի» սաները ցուցադրել են իրենց աշխատանքները

Վայոց Ձորի մարզում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները Եղեգնաձորում նշեցին ամառային արձակուրդի սկիզբը: Մարզային հանդիպման նպատակը նաև դպրոցականների համար շփման միջավայրի ստեղծումն էր ու առաջադրանքների ստուգատեսը: «Արմաթ» լաբորատորիաների սաները իրենց հետ բերել էին դասընթացների շրջանակում եռաչափ տպիչներով ստեղծած իրերն ու...

ԴիջիԹեք 2017-ը կազդարարի Երևանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովի աշխատանքների մեկնարկը

ԴիջիԹեք բիզնես ֆորումն այս տարի կազդարարի 2019-ին Երևանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies - WCIT) նախապատրաստական աշխատանքների մեկնարկը: Այս առիթով Հայաստան կժամանեն Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (World Information Technology and Services Alliance -WITSA) նախագահն...

Մեկնարկել է «Վերականգնվող էներգիան՝ որպես տեխնոլոգիական զարգացման գործիք» ծրագիրը

Գյումրիում մեկնարկել է «Վերականգնվող էներգիան՝ որպես տեխնոլոգիական զարգացման գործիք» ծրագիրը: Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում տեղադրվել են 45 ԿՎտԺ հզորությամբ արևային համակարգեր, որոնք հաստատությանը կապահովեն անվճար տաք ջրով և էլեկտրաէներգիայով առնվազն 25 տարի: Ծրագրի նպատակն է մասայականացնել արևային էներգիայի օգտագործումը` ապահովելով...

10-րդ հոբելյանական ԴիջիԹեք բիզնես ֆորումը կմեկնարկի հունիսի 9-ին

10-րդ հոբելյանական ԴիջիԹեք բիզնես ֆորումն այս տարի տեղի կունենա հունիսի 9-10-ը: «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող երկօրյա ֆորումը Հայաստանում անցկացվող B2B ֆորմատի կարևորագույն միջոցառումներից է: Այն արդյունավետ հարթակ է ՏՏ ոլորտի և բիզնեսի այլ ճյուղերի երկխոսության համար: Միջոցառման...

Ucom-ի տնօրենն այցելել է սահմանամերձ Ոսկեպարի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

«Ռոբոտաշինությունը և ծրագրավորումը ոչ միայն ինձ հետաքրքիր են, այլև կիրառելի են կյանքի բոլոր բնագավառներում», - պատմում է Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպարի Հ. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիայի սան Ադամ Ալիբեկյանը խմբակի աջակից՝ Ucom ընկերության և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների...

Գործարկվել է www.bizprotect.am նորարարական կայքը

Գործարկվել է www.bizprotect.am վեբ հարթակը, որը ստեղծվել է «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակում: Այս ծրագրով նախատեսվում է ամրապնդել պետություն-մասնավոր հատված երկխոսությունը, գործարկել նորարարական կայք, որը կապահովի բիզնես ոլորտի ազդարարների (“whistle-blowers”) կողմից տեղեկատվության հայտնումն ու նրանց գաղտնիության ապահովումը, ինչպես...

ԻՏՁՄ 17-րդ համագումարում հաստատվեց առաջիկա 5 տարիների ՏՏ ռազմավարությունը

Ապրիլի 19-ին կայացավ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 17-րդ տարեկան համագումարը, որի ընթացքում ամփոփվեց Միության կողմից մշակվող 2017-2021 թթ. ՏՀՏ ոլորտի զարգացման ռազմավարությունը: ԻՏՁՄ-ն ունի էական դեր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման գործում: ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի...

1 2 3 4 17
Էջ 3 - 17-ից