ՎիվաՍել-ՄՏՍ-ը մատչելի է դարձնում ռոումինգը Ռուսաստանում

Մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի` Ռուսաստանում գտնվող բաժանորդները կարող են ուղարկել SMS 9 դրամով ցանկացած ուղղությամբ, վայելել ինտերնետն ընդամենը 49 դրամ/ՄԲ սակագնով, ստանալ զանգեր րոպեն 29 դրամով, և «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով զանգահարել ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին նույնպես 29 դրամ/րոպե սակագնով: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:

Ռոումինգն անհրաժեշտ է ակտիվացնել նախքան Ռուսաստան մեկնելը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել  «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: