«ВКонтакте»-ն ձեռնոց է նետում TikTok-ին

«ВКонтакте» սոցիալական կայքը ձեռնոց է նետում TikTok-ին։ Այն թողարկել է իր նոր՝ «Клипы» (հոլովակներ) ծառայությունը։ Դրանք կարճ, ուղղահայաց ու մեկրոպեանոց վիդեո հոլովակներ են։ TJ պարբերականը պարզել է ամենն, ինչ կա կապված նոր ծառայության հետ։

Գաղափարը հետևյալն է, որ սոցցանցում առանց որևէ ջանքերի ու թանկարժեք տեխնիկայի հնարավոր է ստեղծել պրոֆեսիոնալին մոտ կոնտենտ։ Սակայն սկզբնական շրջանում հնարավոր է միայն դիտել, սեփական հոլովակները դեռևս հնարավոր չէ ներբեռնել։ Այդ հնարավորությունը կբացվի ամռանը, թե կոնկրետ երբ, ընկերությունը չի մանրամասնում։

Հոլովակների ձայնագրությունը կարելի է ղեկավարել ժեստերի միջոցով ✌???✋?????✊?☝?????։ Դրա համար «ВКонтакте»-ում կիրառել են խորացված մեքենայական ուսուցման և AR տեխնոլոգիան։