Հայտնաբերվել է Windows համակարգիչները վարակող նոր վիրուս

Հակավիրուսային ընկերություն Symantec-ը հայտնում է նոր վնասակար ծրագրի մասին՝ ընդունակ խափանելու համակարգչի աշխատանքը՝ ջնջելով կոշտ սկավառակի ֆայլերը: Եթե Ձեր Windows համակարգիչը հանկարծակի դադարել է բեռնվել, ապա հնարավոր է, որ դուք դարձել եք վիրուսի զոհ: Սա նշանակում է, որ կարող եք հրաժեշտ տալ ձեր բոլոր ֆայլերին՝ լուսանկարներին, փաստաթղթերին, տեսանյութերին և այլ անձնական բովանդակությանը:

Symantec-ը այս վնասակար ծրագիրն անվանել է Shamoon: Ընկերության մասնագետների խոսքով, վաղուց նման «անիմաստ և անողոք» սպառնալիքի առջև չէին կագնել:

Մասնագետների նախնական վարկածով, վնասակար ծրագիրը տարածվում է համակարգիչ փոստային հավելվածի տեսքով: Ըստ մասնագետների, Shamoon-ը ստեղծվել է ոչ թե սովորական օգտագործողներին վարակելու, այլ նավթային ընկերությունների համակարգերը խափանելու համար: