ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է տոնական ռոումինգ


ՎիվաՍել-ՄՏՍ-ի հեռախոսահամարով ընկերության բաժանորդները ՄՏՍ-Ռուսաստանի ցանցում կարող են շարունակել զգալ իրենց ինչպես տանը՝ նաև 2013 թվականին:

Մինչև 2013թ.-ի դեկտեմբերի 31-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են ուղարկել SMS 9 դրամով ցանկացած ուղղությամբ, վայելել ինտերնետն ընդամենը 49 դրամ/ՄԲ սակագնով, ստանալ զանգեր րոպեն 29 դրամով և «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով զանգահարել ՎիվաՍել-ՄՏՍ-ի համարներին նույնպես 29 դրամ/րոպե սակագնով: Այս ամենի համար պարզապես անհրաժեշտ է ակտիվացնել ռոումինգը նախքան Ռուսաստան մեկնելը: