Վաճառքի է հանվել մանկական Nabi 2 պլանշետը

Վաճառքի է հանվել երեխաների համար նախատեսված պլանշետային համակարգիչ Nabi 2-ը: Այն ունի 7 դյույմ անկյունագծով էկրան՝ 1024×600 կետայնությամբ, Wi-Fi, Bluetooth 3.0, microUSB 2.0 մուտք: Հագեցած է քառամիջուկ NVIDIA Tegra 3 պրոցեսորով, 1Գբ օպերատիվ հիշողությամբ, 8Գբ ներկառուցված հիշողությամբ, 2մպ ֆոտոխցիկով:

Nabi 2-ն աշխատում է Android օպերացիոն համակարգի 4.0 Ice Cream Sandwich տարբերակով: Այն կարելի է ձեռք բերել 200 դոլարով օնլայն խանութներ Best Buy-ից, Walmart-ից և GameStop-ից:

Աղբյուրը՝ ubergizmo.com