Ինեկոբանկն իր ծառայությունները դուրս բերեց Telcell հարթակ

Այսուհետ Ինեկոբանկի հաճախորդները հնարավորություն ունեն Telcell վճարային համակարգի ինքնասպասարկման տերմինալների միջոցով իրականացնել մի շարք վճարումներ, որոնց թվում են՝ քարտային հաշվի ակնթարթային համալրումը, վարկերի մարումը,  խնայողական և ընթացիկ հաշիվների համալրումը, շնորհիվ վճարումների ընդունման ոլորտում կնքված համագործակցության պայմանագրի:

«Սեփական պրոդուկտների և ծառայությունների օգտին ինքնասպասարկման տերմինալների միջոցով վճարումների ընդունումը Հայաստանի բանկային հատվածի համար դեռ մնում է նորույթ։ Մենք Ինեկոբանկի հետ համատեղ իրականացրեցինք տեխնիկական ինտեգրում, որի արդյունքում Հայաստանի ողջ տարածքում «Թել-Սել» ՓԲԸ 800-ից ավելի վճարումների ընդունման կետերից յուրաքանչյուրում հնարավոր եղավ կատարել բանկի հաճախորդների կողմից առավել պահանջված գործառնությունները։ Համոզված եմ, որ բանկը և նրա հաճախորդները կզգան արժանվույնս կգնահատեն 24/7 ռեժիմում ինքնասպասարկման առավելությունը, ամեն դեպքում մենք դրա պատրաստ ենք անել հնարավորից ավելին», – «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի հետ համագործակցության սկիզբը մեկնաբանեց «Թել-Սել» ՓԲԸ գործադիր տնօրեն Արամ Ազատյանը։

«Ինեկոբանկը մշտապես ձգտում է առաջարկել իր հաճախորդներին առավել հարմար և նորարարական բանկային ծառայություններ, որոնք կօգնեն խնայել ժամանակը:  Telcell համակարգի հետ համագործակցության շնորհիվ Բանկի ծառայությունները կդառնան հաճախորդներին առավել հասանելի և մատչելի», – նշեց Ինեկոբանկի գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը:

Բանկային ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու համար անհրաժեշտ է մուտք գործել  ինքնասպասարկման տերմինալների «Բանկեր և ՈՒՎԿ-ներ» բաժին, այնուհետև` «Ինեկոբանկ» ենթաբաժին և ընտրել չորս ծառայություններից անհրաժեշտը: