iPhone 5S կոնցեպտ-սմարթֆոն՝ վիրտուալ ստեղնաշարով և էկրանով (ֆոտոշարք+վիդեո)

Ինչպես շատերս գիտենք, արդեն երկար ժամանակ է, ինչ մամուլում տարածվել են լուրեր այն մասին, թե հնարավոր է Apple ընկերության հաջորդ սմարթֆոնը կոչվի iPhone 5S: Դիզայներ Frank_Snk-ը ներկայացրել է այս սմարթֆոնի կոնցեպտ:

Նրա նախագծած iPhone 5S-ն ունի «խնձորային» սմարթֆոնին բնորոշ բոլոր ֆունկցիաները, ինչպես նաև հավելյալ նորարարություններ: Խոսքը գնում է հատուկ պրոեկտորների մասին, որոնք կարողանում են պատկերել վիրտուալ ստեղնաշար և էկրան ցանկացած օբյեկտի վրա: