Գրական մրցույթ «Ամենայուրօրինակ նամակը Ձմեռ Պապին 2013»

Դժվար թե գտնվի այնպիսի օգտագործող, որ չիմանա համակարգիչները վարակող ինտերնետային վտանգների մասին: Միլիոնավոր վնասակար ծրագրեր ամեն վայրկյան վարակում են սովորական օգտագործողների համակարգիչները: Նման վտանգները հնարավոր է կանխել միայն ժամանակակից հակավիրուսային ծրագրերի միջոցով: Հավատացեք, Ձեր համակարգիչը մշտական հուսալի պաշտպանության կարիք ունի:

Հարգելի ընթերցողներ,

itTREND-ը՝ ԱՊՀ երկրներում ծրագրային ապահովման խոշոր մատակարար MONT ընկերության հետ համատեղ, հայտարարում է նոր գրական մրցույթի մեկնարկի մասին՝ «Ամենայուրօրինակ նամակը Ձմեռ Պապին 2013»:

Մասնակցության պայմաններ

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է՝

1. Նամակ գրել՝ ուղղված Ձմեռ պապին և ուղարկել այն [email protected] էլ. հասցեին

2. Վերնագրի դաշտում մի մոռացեք լրացնել «Ամենայուրօրինակ նամակը Ձմեռ Պապին 2013» անվանումը, հակառակ դեպքում, ձեր նամակը չի դիտվելու

3.   Մրցույթին կարող են մասնակցել 13 տարեկանից բարձր բոլոր մարդիկ

4. Նամակը պետք է գրված լինի դրական ոգով և պարունակի Ամանորյա տոների շունչը (բանաստեղծական ոճով գրված նամակները խրախուսելի են)

5.   Նամակը պետք է չգերազանցի 1 էջը, տառատեսակը պետք է լինի Times New Roman, չափսը՝ 12, ֆորմատը՝ .doc կամ .docx

6.   Մեկ հեղինակից ընդունվում է մեկ նամակ

7. Այն նամակները, որոնք կպարունակեն վիրավորանքներ և ցենզուրայից դուրս արտահայտություններ, չեն ներգրավի մրցույթում

8. Մասնակիցների բոլոր աշխատանքները հրապարակվելու են ittrend.am-ում, ինչպես նաև՝  Facebook էջում:

9.   Մրցույթը մեկնարկում է դեկտեմբերի 10-ին, ավարտվում՝ դեկտեմբերի 21-ին

10. Մրցույթի արդյունքները նույնպես կհրապարակվեն կայքում  դեկտեմբերի 24-ին

11. Հաղթողները կընտրվեն  itTREND.am-ի խմբագրությունից «MONT Armenia»-ի տնօրինությունից բաղկացած ժյուրիի կողմից

12. Մրցանակները կշնորհվեն itTREND.am-ի կամ «MONT Armenia»-ի գրասենյակում  դեկտեմբերի 26-ին, ժամը 18:00-ին

Մրցանակներ

1-ին մրցանակ – «Kaspersky Internet Security 2013».

2-րդ մրցանակ – «Антивирус Касперского 2013»

3-րդ մրցանակ – բրենդային շապիկ՝ «Կասպերսկու հակավիրուսի» տարբերանշանով

Խնդրում ենք հաշվի առնել այն փաստը, որ մրցույթն անցկացվում է միայն Հայաստանում բնակվողների համար: Հիշեցնենք, որ մեկ մասնակցից ընդունվում է մեկ նամակ:

Մաղթում ենք բոլոր մասնակիցներին հաջողություն: