Հայտնաբերվել է նոր վիրուս՝ վարակող բոլոր օպերացիոն համակարգերը

F-secure և Sophos ընկերությունների մասնագետները հայտնաբերել են նոր վիրուս, որը փոխում է վարակի տարածման իր ռազմավարությունը՝ կախված համակարգչի օպերացիոն համակարգից:

Երբ օգտագործողն այցելում է վնասկար կայք, գործարկվում է Java-ն և հարցնում է թույլատվություն ֆունկցիաների իրականացման համար: Խաբելով օգտագործողին՝ վիրուսը մուտք է գործում համակարգ, պարզում է համակարգչի ՕՀ-ն և սկսում ներբեռնել համապատասխան տրոյան-վիրուսը՝ Troj/JavaDl-NJ, Mal/Krap-D ( Windows-ի համար), OSX/Dloadr-DPG ( Mac OS X ՕՀ-ի համար) կամ Linux/Dldr-GV (Linux-ի համար):

F-Secure и Sophos ընկերություններն այս վիրուսը համարում են բավական վտանգավոր, քանի որ տարածման մեխանիզմը շատ հասարակ է, որ անգամ գիտակ օգտագործողները  չեն կասկածի, որ վիրուս են ներբեռնում համակարգիչ: