ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է նոր սակագնային պլան 4G ցանցից օգտվողների համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր` «Ինտերնետ էքսպրես 50» հետվճարային սակագնային պլանը, որը թույլ է տալիս լիարժեք օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G/LTE ցանցի հնարավորություններից` մինչև 50 Մբիթ/վրկ արագությամբ: Մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում բաժանորդը ստանում է նաև «Ինտերնետ էքսպրես» մոդեմ` բոլորովին անվճար:

Փաթեթի շրջանակներում 15 000 դրամ ամսավճարի դիմաց տրամադրվում է ամսվա առաջին 50 ԳԲ ինտերնետը` մինչև 50 Մբիթ/վրկ արագությամբ, իսկ 51-րդ ԳԲ-ից սկսած` մինչև 512 Կբիթ/վրկ արագությամբ: