«Одноклассники» Սոցցանցի խմբակային զանգերին կարելի է միանալ նաև առանց գրանցվելու

Զանգերին կարող է մասնակցել միչև 100 մարդ

«Одноклассники» սոցցանցը թույլ է տվել սոցցանցում չգրանցված օգտատերերին միանալ տեսազանգերին։ Նույնականացում պետք  է անցնի միայն տեսազանգի կազմակերպիչը, մնացածը կարող են զանգին միանալ հղումով։

Զանգը կազմակերպելու համար հարկավոր է «Сообщения» բաժնում ընտրել «Начать звонок» ենթաբաժինը, այնուհետև ընտրել մարդկանց ավելացնելու կարգավորումը։  

Մասնակիցների առավելագույն քանակը 100 մարդն է։ Տևողությունը սահմանափակված չէ։