Windows 8-ի վաճառքը կմեկնարկի հոկտեմբերի 26-ին

Microsoft ընկերության Windows 8 օպերացիոն համակարգի վերջնական տարբերակը հասանելի կդառնա բոլորի համար 2012թ. հոկտեմբերի 26-ին: Այս մասին ընկերությունը հայտնում է իր պաշտոնական բլոգում:

Հիշենք, որ Windows 8-ի փորձնական տարբերակը Microsoft-ը ներկայացրեց 2011թ. սեպտեմբերին: Նոր ՕՀ-ն համատեղելի է թե՛ սովորական համակարգիչների և թե՛ պլանշետների հետ: Այն ունի երկու ինտերֆեյս՝ ստանդարտ և Metro կոչվող ոճի:

Հոկտեմբերի 26-ից բոլոր Windows 7, Vista և XP օգտագործողներին կտրվի Windows 8-ի թարմացնելու հնարավորություն՝ 40 դոլարով: