Jolla-ն կարտադրի բրենդային սմարթֆոն

Jolla ընկերությունը Facebook սոցցանցի իր պաշտոնական էջում ներկայացրել է իր բրենդային անունը կրող Jolla սմարթֆոնի տեխնիկական բնութագիրը, որն աշխատելու է Sailfish օպերացիոն համակարգով՝ Android ծրագրերի հետ համատեղ:

Սարքը հագեցած է լինելու 4.5 դյում անկյունագիծ Estrade էկրանով՝ 960 x 540 պիքսել թույլատվությամբ, երկմիջուկ 1.4ԳՀց Qualcomm Snapdragon պրոցեսորով, 1Գբ օպերատիվ և 16 Գբ ներկառուցված հիշողությամբ:

Բացի դրանից, սմարթֆոնն ունենալու  է 8Մպ հիմնական և 2Մպ դիմային ֆոտոխցիկներ, microSD քարտի բնիկ և 2100մԱ/Ժ հզորությամբ մարտկոց:

Jolla սմարթֆոնը շուկայում կհայտնվի 2013-ի վերջում 399 եվրո արժողությամբ: