Windows 8-ի միջոցով Microsoft-ը կլրտեսի օգտագործողներին

Boy Genius Report-ի լրագրողներին հաջողվել է պարզել, որ Microsoft-ն իր նոր Windows 8 օպերացիոն համակարգում ավելացրել է թաքնված ֆունկցիա, որը լրտեսում է օգտագործողին:

Կանադացի ծրագրավորող Նադիմա Քոբեյսն առաջինն է, որ հայտնաբերել է այս ֆունկցիան: Այն թաքնված է Windows SmartScreen-ում: Ստացվում է, որ Microsoft-ը կարող է լրտեսել համակարգչում յուրաքանչյուր ոչ արտոնագրված և կասկածելի այլ ծրագրերի տեղադրումը:

Microsoft-ը նշում է, որ ոչ մի տվյալ օգտագործողների մասին չի հավաքում և ցանկության դեպքում օգտագործողները կարող են անջատել «լրտեսման» ֆունկցիան ՕՀ-ի կարգավորումներում:

Աղբյուրը՝  theverge.com