Շարունակելով հայաստանյան շուկայում առաջարկել հեռահաղորդակցության ոլորտի նորագույն լուծումները լավագույն գներով` ՎիվաՍել-ՄՏՍ-ն ուրախ է ներկայացնել է HTC ընկերության գերժամանակակից` One շարքի սմարթֆոնները` HTC One X, HTC One S և HTC One V: Իրենց անկրկնելի հնարավորություններով այս մոդելները պարտական են վերջին` Android 4.0 օպերացիոն համակարգին, HTC Sense 4-ին և մի շարք այլ տեխնոլոգիական նորարարությունների: Ահա HTC One շարքի սմարթֆոնների առավելություններից են ինտերնետից օգտվելու կայծակնային արագությունը, սահուն գրաֆիկան, գերհստակ ու պայծառ պատկերները և տեսագրման ընթացքում լուսանկարելու հնարավորությունը, և այլն:
Ի դեպ, HTC One X մոդելի մոխրագույն տարբերակը հասանելի է բացառապես ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում:
Բացի HTC One շարքից, ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում այսուհետ կարելի է ձեռք բերել նաև HTC Sensation XL Light, HTC Sensation XE Light և HTC Explorer մոդելները:
Սմարթֆոնների գներ
Սմարթֆոն | Գին (դրամ) |
HTC One X | 349 000 |
HTC One S | 295 000 |
HTC One V | 169 000 |
HTC Sensation XL Light | 285 000 |
HTC Sensation XE Light | 270 000 |
HTC Explorer | 120 000 |
Ձեռք բերելով այս սմարթֆոնները` կարելի է մասնակցել «Սմարթ բոնուս» ծրագրին և ստանալ բոնուս` գնի 50%-ի չափով: Ինչպես միշտ հեռախոսները վաճառվում են նաև ապառիկ:
Ավելին, գնելով այս սմարթֆոնները մինչև հունիսի 10-ը` կարելի է մասնակցել խաղարկության և շահել արժեքավոր նվերներ, այդ թվում`
- HTC Flyer պլանշետային համակարգիչ,
- BlackBerry Bold 9700 սմարթֆոն,
- Samsung Google Nexus S սմարթֆոն,
- MTS Ego սմարթֆոն,
- MTS Touch 551 հեռախոս,
- ՄՏՍ կոնեկտ դայմոնդ» USB մոդեմ:
Իսկ ամենահաջողակին սպասում է գլխավոր մրցանակը` ճամփորդություն երկու հոգու համար դեպի 2012 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության հաղթող երկիրը: