Samsung-ը կթողարկի Galaxy Premier սմարթֆոնը

Samsung-ը պատրաստվում է թողարկել  Galaxy Premier (GT-i9260) սմարթֆոնը, որը դասվելու է Galaxy S III և Galaxy S III Mini սմարթֆոնների շարքում: Այս մասին հաղորդում է Mobilegeeks-ը:

Սմարթֆոնը հագեցած է լինելու 4.65 դյույմ սենսորային Super AMOLED էկրանով, երկմիջուկ 1.5ԳՀց հաճախականությամբ պրոցեսորով, 8/16Գբ ներկառուցված հիշողությամբ, microSD քարտի մուտքով: Սարքն ունենալու է նաև Wi-Fi, DLNA, Bluetooth 4.0, NFC, GPS, 8Մպ LED-առկայծումով հիմնական ֆոտոխցիկ և 2Մպ դիմային ֆոտոխցիկ: Galaxy Premier-ն աշխատելու է Android 4.1 Jelly Bean օպերացիոն համակարգով:

Ըստ նախնական տեղեկությունների, սմարթֆոնը վաճառքի է հանվելու 2012թ. վերջում Եվրոպայում՝ 480 եվրո արժեքով: