Անակնկալ ՎիվաՍել-ՄՏՍ-ից ինտերնետ բաժանորդների համար

Այսուհետև «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» փաթեթի բաժանորդները միևնույն գումարի դիմաց ներբեռնման համար կշարունակեն ստանալ կրկնակի` 10ԳԲ գերարագ ինտերնետ նախկին 5-ի փոխարեն` մշտական հիմունքով: Այս մասին տեղեկացնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունից:

Նմանապես, «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» փաթեթի բաժանորդները ներբեռնման համար նախկին 10ԳԲ-ի փոխարեն կստանան 20ԳԲ գերարագ ինտերնետ:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: