“Ես և Իմ Սմարթֆոնը” (Ֆոտո-մրցույթ)

«Ես և իմ սմարթֆոնը» ֆոտոմրցույթ!

Հարգելի ընթերցողներ, itTREND.am-ը՝ համակարգչային տեխնիկայի խանութ-սրահ «ViaTech»-ի հետ համատեղ հայտարարում է «Ես և իմ սմարթֆոնը» ֆոտոմրցույթի մեկնարկի մասին:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լուսանկարը հրապարակել ittrend.am-ի Facebook էջում: Ամենաշատ «Like» ունեցող լուսանկարը կդառնա մրցույթի հաղթող:

Մրցույթի հաղթողը կստանա յուրօրինակ մրցանակ:

Հիմնական պայմաններ

1. Լուսանկարում պարտադիր պետք է պատկերված լինեք Դուք և Ձեր սմարթֆոնը:

2. Յուրաքանչյուր մասնակից կարող է հրապարակել միայն մեկ լուսանկար

3. Բոլոր աշխատանքները հրապարակվելու են մեր կայքում՝ «Մրցույթներ» բաժնում և մեր Facebook էջերում:

4. Մրցույթի տևողությունն է 2 շաբաթ՝ դեկտեմբերի 5-ից դեկտեմբերի 22-ը ներառյալ (մինչև 00:00 դեկտեմբեր 23):

5. Այն աշխատանքները, որոնք խախտում են էթիկայի նորմերը և մարդու իրավունքները, չեն ներառնվելու մրցույթում:

6. Մրցույթին չեն կարող մասնակցել itTREND.am-ի աշխատակիցները, հովանավորները և նրանց բարեկամները:

7. Մրցույթի արդույքները կհրապարակվեն կայքում և Facebook էջում

8. Մրցույթը որևէ կերպ չի առնչվում Facebook սոցիալական ցանցի հետ

Հաղթողին մրցանակը տրվելու է ընկերության գրասենյակում դեկտեմբերի 25-ին ժամը 19:00-ին:

Դե ինչ, սպասում ենք ձեր լուսանկարներին: Չմոռանաք մրցույթի մասին պատմել ձեր ընկերներին: itTREND.am-ի խմբագրությունը և «ViaTech»-ը մաղթում են Ձեզ հաջողություն: