Թողարկվել է Թոմ Կրուզի դերակատարմամբ նոր ֆանտաստիկ Edge of Tmorrow ֆիլմի առաջին թրեյլերը: Ֆիլմը բեմադրել է Ջեյսոն Բորնի մասին պատմող սերիալի ռեժիսոր Դագա Լայմանան:
Ֆիլմի հիմքում ընկած է «Ամենն, ինչ քեզ պետք է սպանելն է» (All You Need Is Kill) վեպը, իսկ սյուժեն նման է 2013թ. արտադրության ֆանտաստիկ ժանրի ֆիլմ «Էլիզիում»-ին (Elysium):
Edge of Tmorrow-ն պատմում է մոտ ապագայի մասին, երբ Երկրի վրա են հարձակվում իրենց Միմիկամիներ անվանող այլմոլորակայինները: Երկրի բանակը կռվում անհաջողություն է ունենում և պատրաստվում է վերջին մարտին, որը որոշիչ դեր կունենա Երկիր մոլորակի համար: Ֆիլմի գլխավոր հերոսն է փոխգնդապետ Բիլ Քեյջը (Թոմ Կրուզ), ով նույնպես մարտի մասնակից է:
Ֆիլմը կինոէկրաններ դուրս կգա 2014թ. մայիսի վերջում: