Ամերիկյան պոռնոֆիլմ արտադրողը կսկսի 4K որակի ֆիլմերի նկարահանում

nu

Պոռնոֆիլմեր արտադրող Naughty America ընկերությունը պատրաստվում է ծախսել հազարավոր դոլարներ նոր սարքավորումների ձեռքբերման համար՝ 4K թույլատրությամբ ֆիլմեր նկարահանելու համար: Այս մասին հաղորդում է Wall Street Journal-ը: Այս կերպ պոռնոֆիլմերը կստանան նոր որակ՝ մանրամասն դետալային խոշոր պլաններով:

Naughty America -ն կդառնա  4K ֆիլմարտադրող 2-րդ ընկերությունը: 2013-ին Huccio.com կայքը նույնպես նման հայտարարություն արեց:

Ներքոհիշյալ գրաֆիկում պատկերված է 4K թույլատրության համեմատական սանդղակը՝ տարածված այլ չափսերի հետ: Ինչպես տեսնում եք կա 4 անգամ ավելի շատ պիքսելների խտության տարբերություն:


nu2

Պետք  է նշել, որ կինոթատրոններում հիմնականում ցուցադրվում են Full HD 1080p որակի թույլատրությամբ ֆիլմեր և ոչ ավելին: Ըստ մասնագետների, 4K-ն մարդու տեսողության սահմաններն անցնում է:

Նշենք, որ շուկայում արդեն կան մոնիտորներ 4K թույլատրությամբ: Միայն CES 2014 ամենամյա խոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսին ներկայացվեցին մի քանի տարբեր մոդելներ նման թույլատրությամբ՝ Dell, Samsung, Sony և LG արտադրողների կողմից: