Ապագայի ավտոմեքենա մրջյունի հատկանիշներով (ֆոտոշարք)

SAIC motor 03

Չինական ավտոարտադրող SAIC Motor ընկերությունը հաղթել է Լոս Անջելեսի ավտոշոուի հայտարարած հատուկ մրցույթում՝ ներկայացնելով մեքենա-մրջյուն կոնցեպտը:

Biomimicry & Mobility 2025 մրցույթն ուղղված էր ավտոարտադրողների դիզայներներին: Նրանք պետք է ներկայացնեին ապագայի՝ 2025թ. ավտոմեքենայի կոնցեպտ, որը պետք է արտահայտեր «մարդ-բնություն շփման փոխհարաբերությունը»:

SAIC Motor-ի ներկայացրած մեքենա-մրջյունի հնարավորությունների մի մասը բնորոշ են մրջյուններին: Օրինակ մեքենայի ակները հագեցած են հատուկ թարթիչներով, որոնք ապահովում են առավելագույն կցում՝ ուղղահայաց մակերեսին վարելիս:

Իրենց կոնցեպտներով մրցույթին մասնակցել են նաև BMW, Subaru և Toyota ավտոարտադրողները:

Աղբյուրը՝ Gizmag.com