Ապագայի CES 2027 ցուցահանդեսը Sony Pictures-ի պատկերացմամբ (վիդեո)

Լաս Վեգասում ընթացող CES 2014 ամենամյա տեխնոլոգիական խոշոր ցուցահանդեսի ընթացքում, ճիշտ ընտրելով պահը՝ Sony Pictures կինոընկերությունը թողարկել է 2014թ. ամենասպասված ֆիլմերից մեկի՝ լեգենդար «Ռոբոկոպի» նոր թրեյլերը:

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում ապագայի՝ CES 2027թ. ցուցահանդեսում: Եվ հենց CES 2027-ի ժամանակ OmniCorp ընկերությունը ներկայացնում է իր մարդկային սկզբունքներով օժտված մեքենա՝ «Ռոբոկոպ» նախագիծը:

Նշենք, որ լեգենդար «Ռոբոկոպ» ֆիլմի ռեմեյքը նկարահանում է ռեժիսոր Ժոզե Պադիլյեն: Ֆիլմը կթողարկվի արդեն 2014թ. փետրվարին: Դերասան Յուել Կիննաման կմարմնավորի ոստիկան Ալեկս Մյորֆիին, որին գիտնականները վերածում են մեքենա-ռոբոտի: