Ապագայի Surface պլանշետը հնարավոր կլինի կառավարել ժեստերով

Microsoft Surface Pro 2Microsoft-ը մտադիր է շուկա հանել կոմպակտ պլանշետ Surface Mini-ն: Այս նոր սարքում օգտագործվելու է Kinect տեխնոլոգիան, այսինքն պլանշետը հնարավոր կլինի կառավարել ժեստերով՝ հեռավորության վրա:

Ճիշտ է շուկայում կան արդեն դեմքի և ժեստերի ճանաչման ֆունկցիայով հագեցած սարքեր, խոսքը գնում է Galaxy S4 և Galaxy Note 3 սմարթֆոնների մասին, սակայն Microsoft-ի տեխնոլոգիան ավելի կատարյալ կլինի, քանի որ Kinect-ի շնորհիվ ընկերությունը մեծ փորձ է ձեռք բերել այդ ոլորտում:

Չինական ռեսուրս WP Dang-ի գաղտնի աղբյուրների տվյալներով, Surface Mini-ն շուկա  դուրս կգա 2014-ի գարնանը: Այն կունենա 8 դյույմ անկյունագիծ էկրան՝ 1920 х 1080 պիքսել թույլատվությամբ, հագեցած կլինի Intel Bay Trail պրոցեսորով, Windows 8.1 ՕՀ-ով:

Աղբյուրը՝ unwiredview.com