«ԱրմենՏել»-ը հայտարարում է ֆոտոմրցույթ

beeline main«ԱրմենՏել»  ընկերությունը հայտարարում է Facebook սոցիալական ցանցում` Beeline Armenia պաշտոնական էջում «Այս գարնան ամենագեղեցիկ ակնթարթը» խորագրով նոր ֆեյսբուքյան ֆոտոմրցույթի անցկացման մասին: Մրցույթի գլխավոր հաղթողները «ԱրմենՏել» ընկերության կողմից կպարգևատրվեն Nokia Lumia 720  հեռախոսով, իսկ եզրափակիչ փուլ անցած ևս երկու մասնակից կարժանան խրախուսական մրցանակների:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լուսանկարել հետաքրքիր և ուշագրավ ակնթարթներ նվիրված այս գարնանը և մինչև ապրիլի 15-ը ժամը 24:00-ն ներառյալ ուղարկել լուսանկարը [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին: Մրցույթի պայմաններին համապատասխանող լուսանկարները մեկ ամբողջական ալբոմով հատուկ հավելվածի օգնությամբ ապրիլի 16-ին կհրապարակվեն Ֆեյսբուք սոցիալական ցանցի  Beeline Armenia էջում:

«Այս գարնան ամենագեղեցիկ ակնթարթը» մրցույթում կհաղթի երկու լուսանկար. առաջին հաղթող լուսանկարը համարվում է այն լուսանկարը, որը կհավաքի առավելագույն թվով քվե, իսկ երկրորդը կընտրի լուսանկարիչներից և ոլորտի մասնագետներից կազմված հանձնաժողովը։ Գնահատման ժամանակ հաշվի կառնվեն ինչպես գաղափարի յուրահատկությունը, այնպես էլ լուսանկարի մասնագիտական կատարումը:

«Սոցիալական քաղաքականության շրջանակում մեր ընկերության հիմնական նպատակն է խրախուսել այն մարդկանց, ովքեր իրենց աշխատանքի շնորհիվ պարգևում են ուրախություն շրջապատի մարդկանց և գեղեցկացնում նրանց կյանքը: Մասնակցե´ք այս գեղեցիկ գարնանային մրցույթին, ցուցաբերե´ք ստեղծագործ և յուրահատուկ մոտեցում, կիսվե´ք մեզ հետ Ձեր գարուններով, իսկ մենք կօգնենք կյանքը դարձնել ավելի լավ», – նշեց «ԱրմենՏել»  ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Մրցույթն ավարտվում է ապրիլի 28–ին. նույն օրը հաղթողների անունները և արդյունքները կտեղադրվեն Ֆեյսբուք սոցիալական ցանցի  Beeline Armenia ցանցի Beeline Armenia էջում: