«Գաղտնի նյութեր» սերիալը կդառնա սեղանի խաղ

X-Files

IDW Publishing հրատարակությունը հայտարարել է «Գաղտնի նյութեր» սերիալի հիման վրա սեղանի խաղի թողարկման մասին: Գիտաֆանտաստիկ սերիալի երկրպագուները կարող են զգալ իրենց հերոսներ Մալդերի և Սկալիի դերում և բացահայտել գաղտնի դեպքեր:

«Ինձ համար չկա ավելի տպավորիչ սերիալի անվանում, քան X-Files-ը: Ո՞վ կհրաժարվի խաղալ սրամիտ Մալդերի կամ խելացի Սկալիի դերերում: Մենք ֆիլմի երկրպագուներին հնարավորություն կտանք իրենց գիշերային վախերը կրկին իրականություն դարձնել»,- նշել է IDW Publishing-ի ներկայացուցիչ Ջերի Բենինգտոնը:

Սեղանի խաղ X-Files-ի հիմքում ընկած կլինեն սերիալի առաջին երեք եթերաշրջանների սյուժեները: Խաղի համար պահանջվելու է 2-5 մարդ, որոնք իրար դեմ են պայքարելու: Խաղը հասանելի կլինի 60 դոլար արժեքով 2014թ. հուլիսից:

Աղբյուրը՝ idwgames.com