Դրոշակակիր մրցակիցներ Galaxy S5 և Xperia Z2 (համեմատություն)

2014թ. դրոշակակիր սմարթֆոններից սպասելիքներն ավելին էին և չնայած Samsung-ի Galaxy S5 և Sony-ի Xperia Z2 դրոշակակիրները չեն ստեղծում “Wow” էֆեկտը՝ չարժե ժամանակից շուտ հիասթափվել: Եկեք ուշադիր ուսումնասիրենք երկու սմարթֆոնները՝ գնահատելով թե՛ բացասական և թե՛ դրական կողմերը և որոշենք, թե որն է Ձեզ ամենից շատ դուր գալիս:

teaser-galaxy-s5-xperia-z2

Արտաքին տեսքը

Design Galaxy s5 Xperia Z2

Երկու սմարթֆոնների կաղապարները պաշտպանված են փոշուց և խոնավությունից: Դե իսկ կաղապարի պատրաստման նյութը ճաշակի հարց է: Որոշ մարդիկ հավանում են պլաստիկ կաղապարներ, որոշ մարդիկ էլ ապակի: Չնայած արտաքնապես էլեգանտ տեսքին՝ Xperia Z2-ը այդքան հարմար չի տեղավորվում ձեռքի մեջ, որքան կլորավուն եզրերով Galaxy S5-ը: Բացի դրանից, Galaxy S5-ի կաղապարին մատնահետքեր ավելի քիչ են հայտնվում, քան Xperia Z2-ի կաղապարին:

galaxy-s5-watermark-15

Երկու մոդելները ձեռքում պահելիս, կզգաք, որ Xperia Z2-ն ավելի ծանր է: Բացի դրանից վերջինիս երկարավուն կաղապարը անհարմար է դարձնում օգտագործումը մի ձեռքով:

Էկրանը

Display Galaxy s5 Xperia Z2

Ինչպես հայտնի է AMOLED էկրանները տարբերվում են LCD-ներից ավելի լավ գույների փոխանցմամբ, սակայն արևի լույս տակ անընթեռնելի են դառնում: Եվ չնայած Samsung-ն օգտագործում է կոնտրաստի ավելացման տեխնոլոգիա, որն ավտոմատ կերպով ակտիվանում է արևի ճառագայթների ժամանակ՝ LCD էկրաններն, այնուամենայնիվ, ավելի հեշտ են լուծում շատ վառ լուսավորության պայմաններում էկրանից օգտվելու խդնիրը՝ ապահովելով մաքսիմալ տեսողություն:

sony-xperia-z2-design-2

Սակայն, արևի ճառագայթները մեծ խնդիրներ չեն, քանի որ միշտ չէ, որ անհնար է լինում ստվերային տարածք գտնել: AMOLED կամ LCD էկրան՝ կրկին ճաշակի հարց է: Որոշ մարդկանց դուր են գալիս առավել վառ և գունավոր AMOLED էկրանները, իսկ ավելի պաղ գույների սիրահարները նախընտրում են LCD տեխնոլոգիան:

ֆոտոխցիկը

Camera Galaxy s5 Xperia Z2

Galaxy S5-ի ֆոտոխցիկն ունի նոր HDR ֆունկցիա: Այն թույլ է տալիս իրական ժամանակում դիտել, թե ինչպիսի տեսք կունենա լուսանկարը HDR ռեժիմով նկարելու դեպքում: Սա այնպիսի հնարավորություն է, որին օգտագործողները կարող են հեշտ սովորել և զգալ վերջինիս կարիք այլ սմարթֆոններում: Բացի դրանից, Galaxy S5-ը ռեկորդային արագությամբ է կատարում ավտոֆոկուս:

galaxy-s5-watermark-9

Պրոցեսոր, ՕՀ և ինտերֆեյս

OS Galaxy s5 Xperia Z2

Երկու սմարթֆոններն աշխատում են Qualcomm պրոցեսորների հիման վրա: Snapdragon 801-ը Snapdragon 800 մոդելի մոդեռնիզացված տարբերակն է՝ առավել բարձր հաճախականությամբ: Բացի դրանից, 801-ը համատեղելի է ֆլեշ-հիշողության eMMC 5.0 մոդուլի հետ: Սակայն միևնույն մոդելի պրոցեսորը դեռ ոչինչ է: Samsung-ի դրոշակակիրն առաջարկում է 2Գբ օպերատիվ հիշողություն, մինչդեռ Sony-ի մոդելը՝ 3Գբ:

sony-xperia-z2-design-3

Ինչ վերաբերում է օգտագործողի ինտերֆեյսին, ապա այստեղ կրկին նախապատվությունը Sony-նն է: Samsung-ի TouchWiz-ի դիզայներները շատ հարթ են դարձրել այն և ստեղծել են միջին դասի օգտագործողի ինտերֆեյս: Արդյունքում, TouchWiz -ն անավարտ տեսք ունի, մինչդեռ Sony-ն մեծ փոփոխություններ չի կատարել իր Xperia UI-ում:

Համատեղելիությունը

Modules Galaxy s5 Xperia Z2

Galaxy S5-ը նման է Volkswagen մակնիշի ավտոմեքենաներին, որտեղ կա այն բոլոր հարմարությունները, որոնք անհրաժեշտ են վարորդին և ուղևորներին՝ օպտիմիզացված: Այս մասով Sony-ն զիջում է Samsung-ին:

galaxy-s5-watermark-25

Մարտկոցը

Battery Galaxy s5 Xperia Z2

Այս տվյալներին նայելով, կարելի է ասել, որ արտադրողները մի փոքր շփոթմունքի մեջ են: Ոնց կարող է Galaxy S5-ի ավելի քիչ հզորությամբ մարտկոցն ավելի երկար կյանք ապահովել, քան Xperia Z2-ի ավելի հզոր մարտկոցը:

galaxy-s5-watermark-16

Եզրակացություն

Այս համեմատությունը ցույց է տալիս, որ 2014-ը հեշտ տարի չի լինի Samsung-ի համար: Եթե Sony-ի նախորդ դրոշակակիր Xperia Z1-ի մի շարք պարամետրերով զիջում էր Galaxy S4-ին, ապա այս տարի Sony-ի նախագծողները ջանք չեն խնայելու ետ չմնալու և անգամ հավասարը հավասարի դեմ հանդես գալու համար: Sony-ն իր «տնային աշխատանքը» շատ լավ է կատարել: