Թողարկվել է «Կապիկների մոլորակ»-ի 2-րդ մասի թրեյլերը (վիդեո)

Համացանցում հայտնվել է «Կապիկների մոլորակը» վեպի հիման վրա նկարահանված ֆիլմի երկրորդ մասի թրեյլերը:

Կինոժապավենի իրադարձությունները տեղի են ունենում «Կապիկների մոլորակի ապստամբությունը» առաջին ֆիլմի սյուժեից 15 տարի անց: Մարդկությունը վարակվում է վիրուսով, որը հանգեցնում է կապիկների էվոլուցիայի: Մարդկանց և կապիկների միջև սկսվում է պատերազմ:

Պետք է նշել, որ ֆիլմի 2-րդ մասի մթնոլորտը և տրամադրությունը ավելի դժգույն է և բռնիությամբ լի՝ համեմատած առաջին մասի հետ: Եթե «Կապիկների մոլորակի ապստամբությունը»-ը պատմում էր կապիկների նոր տեսակի մասին, ապա ֆիլմի շարունակության կենտրոնական թեման ռազմական  բախումներն են և խելացի կապիկների աշխարհում ապրելու պայքարը:

Բացի դրանից, ֆիլմում դերասանական կազմի փոփոխություններ կան: Գլխավոր դերերում Ջեյմս Ֆրանկոյի և Ֆրիդա Պինտոյի փոխարեն կխաղան դերասաններ Հարի Օլդմանը և Ջեյսոն Կլարկը: Փոխվել է նաև ֆիլմի ռեժիսորը: Ֆիլմը կբեմադրի ռեժիսոր Մետ Ռիվզը՝ Ռուպերտ Ուայթի փոխարեն: «Կապիկների մոլորակի լուսաբացը» ֆիլմը մեծ կինոէկրաններ դուրս կգա 2014թ. հուլիսի 17-ին: