Հավանաբար շատերն օգտագործում են մի քանի էլ-փոստ՝ աշխատանքի և անձնական շփման համար: Նման օգտագործողները կարող են, իհարկե, բավարարվել Apple-ի Mail հավելվածով, սակայն թարմության սիրահարներին առաջարկում ենք Mail.ru-ի հավելվածը, որն արդեն կարողանում է աշխատել տարատեսակ էլ-փոստային ծառայությունների հետ: Ընդ որում՝ կարելի է ավելացնել մի քանի ծառայություններ, որոնք կաշխատեն միաժամանակ:
Ինտերֆեյսի դիզայնը iOS7-ի ոգով է, ինչը, հավանաբար դուր կգա օգտագործողներին: Հավելվածը թույլ է տալիս նաև կարգավորել push-ծանուցումները, օրինակ՝ այնպես, որ ստանաք միայն կարևոր նամակների մասին ծանուցումներ Ձեզ հարմար ժամանակ:
Հավելվածն ունի նամակներն արագ կառավարելու ֆունկցիա. մատով սահեցրեք նամակի վերնագրի վրա դեպի աջ և կհայտնվի արագ գործողություններին մենյուն: