Ինչպիսին է լինելու WhatsApp-ի նոր ձայնային զանգերի ֆունկցիայի ինտերֆեյսը (լուսանկարներ)

Facebook-ի կողմից WhatsApp չաթ-հավելվածի ձեռքբերումը մեծ աղմուկ բարձրացրեց: 16մլրդ. դոլար արժողությամբ գործարքից օրեր անց հայտնի դարձավ, որ ամենաճանաչված մեսենջեր-հավելվածը համալրվելու է ձայնային զանգեր կատարելու հնարավորությամբ:

WhatsApp screenshot

iDB պորտալը՝ հղելով մի իտալացի բլոգերի, հրապարակել է WhatsApp-ի ապագա ֆունկցիայի ինտերֆեյսքի սքրինշոթները: Եթե այս պատկերներն իսկապես համապատասխանում են ճշմարտությանը, ապա պարզ է դառնում, որ հավելվածի նախագծողները հավատարիմ եմ մնում WhatsApp-ի մինիմալիստական դիզայնին: Այդ մասին վկայում են հատկապես կլորավուն կոճակները:

WhatsApp screenshot 02

Մեկ այլ նորարարություն կարելի է համարել ֆոտոխցիկի պատկերակը ստեղնաշարի վերևում: Հավանաբար այն թույլ կտա ուղարկել լուսանկարներ զրուցակցին:

WhatsApp screenshot 03

Նշենք, որ համալրվելով ձայնային զանգերի հնարավորությամբ՝ WhatsApp-ը կդառնա ճանաչված Viber հավելվածի անմիջական մրցակիցը: Viber-ն անգամ անվճար միջազգային զանգերի հնարավորություն է տալիս: Հաշվի առնելով, որ WhatsApp օգտագործողնրի քանակը գերազանցում է Viber-ին, նման ֆունկցիայի կիրառումը հաջողություն կունենա:

Աղբյուրը՝ appleinsider.com