Կվերադառնա՞ Start Menu-ն Windows-ի հաջորդ տարբերակում

Windows 8.2 տարբերակում ամենայն հավանականությամբ ետ կվերադառնալ Start-ը: Դեռևս հայտնի չէ՝ արդյոք Windows-ի բոլոր նոր տարբերակները կունենան Start կոճակը, քանի որ չի բացառվում, որ Start-ը լինի միայն Intel պրոցեսորներով համալրված համակարգիչներում:

Նշենք, որ Windows 8.1-ում կա Start կոճակ, սակայն այն չի բացում ծրագրերի ցանկը, ինչպես, օրինակ, Windows 7-ում կամ XP-ում, այլ տանում է Metro-ի էջ, որտեղ ծրագրերը նոր ձևով են դասավորված:

Արևմտյան լրատվամիջոցնեերը գրում են, որ Windows Metro-ն կթողարկվի հիմնականում ARM պրոցեսորով սարքերի համար, իսկ ավանդական տարբերակը կնախատեսվաի դեսկթոփների և նոութբուքների համար:

Սպասվում է, որ Windows-ի նոր տարբերակը կթողարկվի 2015-ի գարնանը:

Աղբյուրը՝ zdnet.com